Խոշոր հարկատուների արտադրանքի իրացումից հասույթը 2010թ. նոյեմբերին կազմել է 186.7 մլրդ դրամ![]() 19 հունվարի 2011 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Խոշոր հարկատուների արտադրանքի իրացումից հասույթը 2010թ. նոյեմբեր ամսին կազմել է 186.7 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ նվազել է 1.0 %-ով: Ընդ որում, հարկ է նշել, որ նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 201 կազմակերպությունների մոտ` 32.5 մլրդ դրամով և նվազել 123-ի մոտ` 34.2 մլրդ դրամով: Այդ մասին ասվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակված «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2010թ.-ի նոյեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները» փաստաթղթի մեջ: Վերլուծությունը կատարվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2010թ.-ի ընթացքում սպասարկվող 343 հարկ վճարողների ցանկի համաձայն: Ըստ վերլուխության, 2010թ.-ի նոյեմբերին հարկային մարմնի կողմից կատարվել են 76 հարկային ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 124.4 մլն դրամի չափով: Աշխատողների միջին ցուցակային թիվը 2010թ.-ի նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ նվազել է 3.0 %-ով և կազմել է 111586 մարդ: Ինչ վերաբերվում է աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ցուցանիշին, ապա այս տարվա նոյեմբերին արձանագրվել է 0.9 % աճ նախորդ տարվա նոյեմբեր ամսվա նկատմամբ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |