2010թ. «Հայաստանի սպառողների ասոցիացիան» շուրջ 300 բողոք է ստացել սանիտարական նորմերի և ծառայությունների որակի վերաբերյալ19 հունվարի 2011 - 14:15 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականին «Հայաստանի սպառողների ասոցիացիան» շուրջ 300 բողոք է ստացել սանիտարական նորմերի և ծառայությունների որակի վերաբերյալ, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը: Ըստ նրա, բողոքների մեծ մասը վերաբերում էր սննդամթերքի առևտրին ոչ պատշաճ սանիտարական պայմաններում և հանրային ծառայությունների որակին, մասնավորապես, էլեկտրաէներգիայի, գազի սպառման համար մուծումների սխալ հաշվարկներին: Բացի այդ փորձագետը հայտնել է, որ Հայաստանում սննդամթերքի որակի համար պատասխանատվություն է կրում գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչությունը: Քաղաքացիները կարող են բողոքներով դիմել տեսչությանը, այդ ոլորտի հասարակական կազմակերպություններին, տեղական ինքնակառավարման մարմինների առևտրի և սպասարկման տեսչություններին: Ինչ վերաբերում է մյուս ապրանքներին, ապա պատասխանատու մարմինն այդ ոլորտում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի ու սպառողների իրավունքների պաշտպանության պետական տեսչությունն է: Քաղաքացիները կարող են բողոքներով դիմել տեսչությանը, ՀԿ-ներին ու տեղական ինքնակառավարման մարմիններին: Ինչ վերաբերում է հանրային ծառայություններին, ապա սակագներն այդ ոլորտներում սահմանում է ՀԾԿՀ-ն, իսկ բողոքներով կարելի է դիմել նաև այդ հանձնաժողովին կամ ծառայություններ տրամադրող օպերատորներին: Նշենք, որ վերոնշյալ մարմինները պետք է պատասխանեն 15 օրվա ընթացքում, իսկ բացառիկ դեպքերում կառույցը կարող է զգուշացնել, որ հարկ կլինի սպասել ևս 15 օր: Քաղաքացիները կարող են դիմել «Հայաստանի սպառողների ասոցիացիայի» «թեժ գիծ»՝ (+374) 10 561147: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |