Կոմանդոս. ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովը նվազեցրեց Ղարաբաղում պատերազմի վերսկսման հավանականությունը![]() 19 հունվարի 2011 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովից հետո ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը նվազել է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ղարաբաղյան պատերազմի վետերան, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): Նրա խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարություններն Ադրբեջանին կանաչ լույս էին տվել ռազմական գործողությունների վերսկսման համար, սակայն գագաթնաժողովն ամեն ինչ փոխեց: «Գագաթնաժողովի բոլոր մասնակիցները, հնարավոր է բացի Թուրքիայից և Ադրբեջանից, համաձայնեցին, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով»,- նշեց Թադևոսյանը: Կոմանդոսը կարծիք հայտնեց, որ մոտ ապագայում դժվար թե հաջողվի հասնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |