Հայաստանի 3G ցանցերում ինտերնետ թրաֆիկի կիրառումը համեմատելի է եվրոպական ցուցանիշների հետ![]() 19 հունվարի 2011 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Beeline-ի 2G/3G ցանցերում իրականացվում է շաբաթական ավելի քան 6 Տբ թրաֆիկ, ընդ որում թրաֆիկի 90 տոկոսը բաժին է ընկնում 3G/UMTS ցանցին: Այդ մասին spbIT.ru հրատարակությանը տված հարցազրույցում հայտնել է «Վիմպելկոմ» ընկերության ԱՊՀ երկրների տեխնիկական տնօրեն Իլյա Չուլյուկինը: «Հայաստանում, որտեղ 3G ցանցի բաժանորդներն առավել ակտիվ են, մեկ բազային կայանն արտադրում է օրական շուրջ 10 Տբ թրաֆիկ, ինչը համընկնում է Եվրոպայում սպառման պրոֆիլի հետ: Հայաստանը յուրօրինակ երկիր է, որի քաղաքացիների մեծամասնությունը մշտապես բնակվում է արտասահմանում: Նրանց միջև ազգակցական կապերը շատ ամուր են, ուստի նրանք շատ են շփվում ինտերնետով»,- նշել է նա: Չուլյուկինի խոսքերով, Հայաստանում բաժանորդի միջին հաշիվը բավական բարձր է, որը կազմում է շուրջ 10 դոլար: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |