19 հունվարի 2011 - 20:59 AMT
Իժևսկի կառուցվող հայկական եկեղեցում որոշվել է ազգային կրթական համալիր տեղակայել

Իժևսկի կառուցվող հայկական եկեղեցում որոշվել է ազգային կրթական համալիր տեղակայել: Նման որոշում է ընդունվել հունվարի 18-ին քաղաքի հայ համայնքի հետ Պրիվոլժյան դաշնային մարզում Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցչի օգնական Օլեգ Մելնիչենկոյի հանդիպման ժամանակ: Մելնիչենկոն «Ուրարտու» հայկական հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ միասին մոմ է վառել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը: