Կայացել է ՊԿՊ-երի տեղաբաշխման աճուրդ 1 մլրդ ծավալով

Կայացել է ՊԿՊ-երի տեղաբաշխման աճուրդ 1 մլրդ ծավալով

PanARMENIAN.Net - Հունվարի 20-ին տեղի է ունեցել 11 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT11074117 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 346 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 330 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 16 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 982 741 480 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.2106 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.5000 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 6 դիլեր, հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---