Մերձավոր Արևելքի երկրները հրաժարվում են Լիբանանում կառավարական ճգնաժամի կարգավորումից20 հունվարի 2011 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան և Քաթարը Սաուդյան Արաբիայի օրինակով մտադիր չեն շարունակել միջնորդությունը Լիբանանում հակամարտության կողմերի միջև ընթացող բանակցային գործընթացում, հունվարի 20-ին հայտնել են այդ երկրների ԱԳՆ ղեկավարները: Լիբանանում կառավարական ճգնաժամ է սկսվել այն բանից հետո, երբ կառավարության 11 անդամներ, որոնք ներկայացնում են «Հեզբոլահի» շահերը, հայտարարել են իրենց հրաժարականի մասին: Կառավարական ճգնաժամի պատճառ են դարձել կառավարության ներսում տարաձայնությունները ՄԱԿ հատուկ դատարանի հետևությունների պատճառով, որը հետաքննել է 2005-ին նախկին վարչապետ Ռաֆիկ ալ Հարիրիի սպանությունը, հաղորդում է Zman.com-ը: Մամուլում չհաստատված տեղեկությունների համաձայն դատարանը կարող է մեղադրանքներ ներկայացնել «Հեզբոլահի» ղեկավարության անդամներին սպանությանն առընչություն ունենալու համար: «Հեզբոլահը» կտրականապես հերքում է իր մասնակցությունն ալ Հարիրիի սպանությանը և ճնշում գործադրում Լիբանանի վարչապետի վրա և պահանջում, որպեսզի նա անցկացվող հետաքննությունը հայտարարի ամերիկա-իսրայելական դավադրության մաս: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |