Հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը տեղի կունենա 2011-ի մարտի 10-ին21 հունվարի 2011 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռումինիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարին և ԱԳՆ Եվրոպական հարցերով պետքարտուղարին Հունվարի 18-ին Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպեց Ռումինիայի տրանսպորտի և ենթակառույցների նախարար տիկին Անկա Բոաջիուն, որը ռումինական կողմից գլխավորում է հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը: Զրույցի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման հեռանկարները, այդ առումով կարևորելով առաջիկա մարտի 10-ին նախատեսված միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստի գումարումը Բուխարեստում: Նիստի օրակարգում ընդգրկված են առևտրի, արդյունաբերության և էներգետիկայի, ճանապարհային և երկաթուղային տրանսպորտի, գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև տուրիզմի ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր: Նախատեսվում է նաև միջկառավարական նիստին զուգահեռ Բուխարեստում կազմակերպել հայ-ռումինական գործարար ֆորում` երկու կողմերի առևտրատնտեսական հաստատությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հայկական պատվիրակությունը կգլխավորի ՀՀ տրանսպորտի և կապի նախարար, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մանուկ Վարդանյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |