Ադրբեջանական ԶՈւ սանձազերծած հրաձգության արդյունքում զոհվել է ԼՂՀ ՊԲ զինծառայող![]() 21 հունվարի 2011 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում իրադրությունը շարունակում է մնալ անհանգիստ: Ինչպես նախորդ տարվա ողջ ընթացքում, այնպես էլ 2011թ. մեկնարկային ամսում այն հիմնականում արտահայտվում է հակառակորդի կողմից իրականացվող նախահարձակ գործողություններով, որոնց ընթացքում ոչ միայն արձանագրվում են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր, այլև դիվերսիոն գործողությունների փորձեր: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հերթական սադրիչ քայլը կատարվեց հունվարի 20-ին` շփման գծի հարավային հատվածում տեղաբաշխված հայկական դիրքերից մեկի ուղղությամբ: Ժամը 18.00-ի սահմանում Հորադիզի մերձակայքում տեղակայված իր հենակետերից հակառակորդը սանձազերծել է ինտենսիվ հրաձգություն, որի արդյունքում զոհվել է ՊԲ զինծառայող Հովիկ Մկրտիչի Սուքիասյանը, հաղորդում է ԼՂՀ ՊԲ լրատվության ու քարոզչության բաժինը: Ղարաբաղյան ուժերի կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Ըստ նախնական տվյալների, փոխհրաձգության ընթացքում ադրբեջանական զինուժի կրած կորուստն անհամեմամատ մեծ է: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |