Աղբյուր. Նիդերլանդներում Հայաստանի դեսպան կդառնա Ձյունիկ Աղաջանյանը

PanARMENIAN.Net - Նիդերլանդներում Հայաստանի դեսպան է դառնալու ՀՀ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Ձյունիկ Աղաջանյանը: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net ի թղթակցին դիվանագիտական աղբյուրներից, Հայաստանի դեսպանատունը գտնվելու է Հաագայում, որտեղ գործում են նաև մի շարք ուրիշ երկրների դեսպանատներ:

Նիդերլանդներում դեսպանի պաշտոնը համատեղությամբ զբաղեցնում էր Բելգիայում հայկական դիվանագիտական առաքելության ղեկավար, դեսպան Ավետ Ադոնցը:

 Ուշագրավ
---