Մեթյու Բրայզան փետրվարի առաջին օրերին կժամանի Բաքու![]() 21 հունվարի 2011 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզան Բաքու է ժամանելու փետրվարի առաջին օրերին: Այդ մասին հաղորդել է Վաշինգտոնի դիվանագիտական աղբյուրը, հաղորդում է 1news.az-ը: Մեթյու Բրայզան չի հաստատվել ԱՄՆ Սենատի կողմից, այլ դեսպան է նշանակվել նախագահ Բարաք Օմաբայի կողմից: ԱՄՆ Սահմանադրության համաձայն, նախագահի առաջարկած թեկնածուներին պետք է հաստատի ԱՄՆ Սենատը: Սակայն այն շրջանում, երբ Կոնգրեսը նստաշրջանների միջև արձակուրդում է գտնվում, նախագահը կարող է միանձնյա կադրային նշանակումներ իրականացնել: Նախագահի հրամանը նրա ընտրյալին հնարավորություն է տալիս անմիջապես ձեռնամուխ լինել նոր պարտականություններին` չսպասելով սենատի հաստատմանը: Բայց այն դեպքում, եթե սենատորները չհաստատեն թեկնածությունը մինչև Կոնգրեսի հաջորդ նստաշրջանի ավարտը (2011-ի նոյեմբեր-դեկտեմբեր), այդ հրամանը կդադարի գործել: Նախագահն իրավունք ունի նշանակում կատարել առանց Կոնգրեսի հավանության, եթե այս կամ այն թեկնածուն սպասում է qննարկման 147 օր:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |