Բաքվում կարծում են, թե իրավունք ունեն «ցանկացած միջոց» օգտագործել՝ սեփական նպատակին հասնելու համար

Բաքվում կարծում են, թե իրավունք ունեն «ցանկացած միջոց» օգտագործել՝ սեփական նպատակին հասնելու համար

PanARMENIAN.Net - «Ցանկացած ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնումը բացառապես Ադրբեջանի ներքին գործն է»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական և քաղաքական հարցերի բաժնի վարիչ Ալի Հասանովը:

Մեկնաբանելով Ալիևի ռազմատենչ հայտարարությունները և ընդդիմադիր ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմական գործողություններ սանձազերծել, Հասանովը նշել է հետևյալը. «Ես դա չեմ համարում պատերազմի նախապատրաստման մեկնարկ: Սակայն, Ադրբեջանն այդպիսով զգուշացնում է միջազգային հանրությանը: Դա Ադրբեջանի ներքին գործն է և ոչ ոք չի կարող միջամտել դրան»: Հասանովը հավելել է, որ այդ նպատակի իրագործման համար Բաքուն «իրավունք ունի ցանկացած միջոց կիրառել», հայտնում է 1news.az-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---