Վեցամյա Վազգեն Ասրյանը ազատ է արձակվել Նիմի ապօրինի ներգաղթյալների կենտրոնից բժշկի ցուցումով21 հունվարի 2011 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Վեցամյա Վազգեն Ասրյանը և նրա հայրը՝ Դավիթ Ասրյանը ազատ են արձակվել Նիմի կենտրոնից ըստ բժշկական ցուցումների: Այդ մասին հայտարարել են Վերին Լուարայի պրեֆեկտուրայում հունվարի 19-ին: «Մենք լավ ընդունելություն ցույց կտանք նրանց և կաջակցենք, մինչև որ նրանք փաստաթղթեր ստանան»,-«Ֆրանս պրես» գործակալությանն է հայտարարել «Վերին Լուարայի «Կրթություն առանց սահմանների» կազմակերպության ցանցի ղեկավար Քրիստինա Շեվալյեն, գրում է Nouvelles d`Arménie-ն: Հունվարի 11-ին ժանդարմները տարրական դպրոցից բերման են ենթարկել 6-ամյա Վազգեն Ասրյանին և տեղափոխել նրան հոր մոտ՝ Նիմի կենտրոն, որտեղ գտնվում են ապօրինի ներգաղթյալները: Հայազգի տղայի հայրը բնակվել է Ռուսաստանում, որտեղից Ֆրանսիա է տեղափոխվել 2007 թվականին: Նրա միջնորդությունը քաղաքական ապաստան ստանալու վերաբերյալ մերժվել է:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |