Սևակ Սարուխանյան. Իրանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինի![]() 21 հունվարի 2011 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի և Իրանի միջև ներկա լարվածությունը պայմանավորված է մի շարք օբյեկտիվ գործոններով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Նորավանք» հիմնադրամի տնօրինության տեղակալ, քաղաքական գիտությունների թեկնածու Սևակ Սարուխանյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանն ակտիվ համագործակցում է ԱՄՆ-ի հետ, իսկ Իրանն Ադրբեջանում շիիթական շարժմանն է աջակցում: «Սակայն կարծում եմ, որ բացահայտ առճակատում չի լինի: Ամեն ինչ տեղի կունենա լուռ, և կողմերից յուրաքանչյուրը կձգտի հասնել իր նպատակներին»,- ասել է Սարուխանյանը և հավելել, որ Իրանը թույլ չի տա, որ Ադրբեջանը դառնա տարածաշրջանային առաջնորդ: Ինչ վերաբերվում է Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմի հնարավորությանը, ապա հայ փորձագետը կարծում է, որ այն չի լինի: «Բայց հանգամանքների անբարենպաստ դասավորության դեպքում Ադրբեջանը կլինի ԱՄՆ կողմից` արտաքուստ պահպանելով չեզոքությունը: Բաքուն իր օդանավակայանները կտրամադրի ԱՄՆ ռազմաօդային ուժերին: Բայց ես կարծում եմ, որ պատերազմ չի սկսվի»,- ընդգծել է Սևակ Սարուխանյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |