Սլովակիայի գործարարները ցանկանում են աշխատել Հայաստանի հետ21 հունվարի 2011 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Սլովակիայի գործարարները շահագրգռված են Հայաստանում ներդրումներ կատարելու գործում, Բրատիսլավայում PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Սլովակիայում Արևելյան շուկաների համար առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Իվան Մոսկալենկոն: Նրա խոսքով` Սլովակիայի գործարարներն արդեն ծանոթ են Հայաստանի օրենսդրությանը և երկրի կառավարության աջակցության կարիքն ունեն: Նրանց համար հետաքրքրություն են ներկայացնում այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են մշակույթը, և այստեղ Իվան Մոսկալենկոն մեծ ներուժ է տեսնում մշակութային ժառանգության թվայնացման ծառայությունների մատուցման գործում: «Որքան մենք արագ ստանանք հայկական գրադարանների ու գրքերի քանակի վերաբերյալ վիճակագրությունը, այնքան արագ կկարողանանք պահպանել ձեր մշակութային ժառանգությունը»,- նշել է նա: Բացի դրանից, հետաքրքրություն են ներկայացնում կրթությունն ու առողջապահությունը: Իսկ ինչ վերաբերում է համաշխարհային ճգնաժամի հետևանքներին, ապա Իվան Մոսկալենկոն ասել է, որ Սլովակիան գրեթե այն չի զգացել, քանի որ երկրում ավտոմեքենաների 5 խոշոր արտադրողներ են աշխատում: 2010 թվականի մարտի 18-ին Երևանում կայացած հայ-սլովակյան գործարար համաժողով, որը կազմակերպվել էր Զարգացման հայկական գործակալության կողմից և որին մասնակցեցին մոտ 12 սլովակյան ընկերությունների ներկայացուցիչներ տարբեր ոլորտներից, որոնք ժամանել էին ներդրումային միջավայրին ծանոթանալու նպատակով: Համաձայնագիր էր ստորագրվել օդային հաղորդագրությունների, երկակի հարկումից խուսափելու և ներդրումների պաշտպանության մասին, ինչպես նաև հուշագիր առևտրատնտեսական համագործակցության մասին: Ելույթ ունենալով գործարար համաժողովում` ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել էր, որ Հայաստանը շահագրգռված է Սլովակիայի հետ համագործակցության հետագա զարգացման հարցում և այդ առումով առաջնահերթ բնագավառներ կարելի է համարել համագործակցությունը փոքր և միջին բիզնեսի, արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտներում, ինչպես նաև Սլովակիայի փորձի ուսումնասիրությունը շինարարության, փայտամշակման, հիդրոտեխնոլոգիաների, հեռահաղորդակցության ոլորտներում մասնագետների պատրաստման գործում: Զարգացման հայկական գործակալությունից PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են, որ առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացումը մեծապես կախված է ինքնին գործարարների շահագրգռվածությունից: Կայացած գործարար համաժողովի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել նման մի համաժողով նաև Սլովակիայում կազմակերպելու մասին: «Սակայն ամեն ինչ կախված է մեր գործարարների շահագրգռվածությունից, ստացված առաջարկների քանակից: ԶՀԳ-ն բոլոր անհրաժեշտ քայլերն է ձեռնարկում երկկողմ հարաբերությունների ակտիվացման համար»,- ասել են ԶՀԳ-ում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |