Երևանի տիկնիկային թատրոնը կբեմադրի Մարկեսին![]() 21 հունվարի 2011 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում հունվարի 26-ին տեղի կունենա Գաբրիել Գարսիա Մարկեսի «Շատ ծեր մարդը մեծ թևերով» ստեղծագործության մոտիվներով «Թևավորը» ներկայացման պրեմիերան: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը: Անդրադառնալով թատրոնի ծրագրերին՝ Բաբայանը նշել է, որ Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը կմասնակցի 2011թ. միջազգային թատերական փառատոններին: «Հավանաբար «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը Մոսկվայում կմասնակցի «Ոսկե դիմակ» փառատոնի արտամրցութային ծրագրին: Մենք արդեն մի քանի հրավեր ունենք Ռուասստանից, Սերբիայից, Թուրքիայից, որոշ հրավերներից մենք ենք հրաժարվում»,-ասել է նա: Բացի այդ, նա հավելել է, որ թատրոնը մտադիր է վերականգնել Հ.Թումանյանի «Շունն ու կատուի» և Տիգրան Զահալյանի «Թզուկի երգի» բեմականացումները: «Այժմ թատրոնն աշխատում է «Ալիսան հրաշքների աշխարհում» ներկայացման վրա»,-ասել է Բաբայանը: Ամփոփելով 2010թ. արդյունքները՝ Ռուբեն Բաբայանն ասել է, որ Զարուհի Անտոնյանի «Ամպից ընկած հեքիաթը» արժանացել է Պլովդիվի Կամերային ներկայացումների միջազգային փառատոնի նախագահական մրցանակին և ներկայացվել է «Ոսկե դիմակ» փառատոնի «Մասկա պլյուս» ծրագրին:--ԿԱ_- ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |