Հայ ռեժիսորի «Սահման» ֆիլմը կցուցադրվի ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքով![]() ![]() PanARMENIAN.Net - Հայ ճանաչված ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահման» վավերագրական ֆիլմը կցուցադրվի ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքով: Այդ մասին հաղորդում է «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի մամլո ծառայությունը: Հարություն Խաչատրյանի ֆիլմը կցուցադրվի «Կինոյի պաշտամունքը Կիրիլ Ռազլոգովի հետ» ծրագրի շրջանակներում: Պատմությունը ծավալվում է սահմանամերձ ագարակում, իսկ գլխավոր «հերոսուհին» գոմշակովն է: 2009 թվականին այս կինոնկարը ԱՊՀ և Բալթյան երկրների կինոյի «Կինոշոկ» 18-րդ Բաց փառատոնում մրցանակ ստացավ լավագույն ռեժիսուրայի համար, իսկ անցյալ տարի Ֆրիբուրգի (Շվեյցարիա) Միջազգային կինոփառատոնում Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմն արժանացավ FIPRESCI Կինոքննադատների միջազգային ասոցիացիայի մրցանակին: Ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա հունվարի 23-ի երեկոյան: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |