Հրանտ Մելքումյանը Հայաստանի շախմատի առաջնությունում վաստակել է 3,5 միավոր

Հրանտ Մելքումյանը Հայաստանի շախմատի առաջնությունում վաստակել է 3,5 միավոր

PanARMENIAN.Net - Հրանտ Մելքումյանը վստահորեն ստանձնել է առաջատարի դիրքը Հայաստանի շախմատի առաջնության չորրորդ տուրից հետո:

Վեց շախմատիստներ վաստակել են 2,5-ական միավոր և կիսում են 2-7-րդ տեղերը: Ըստ լրացուցիչ արդյունքների Արման Փաշիկյանն երկրորդ տեղում է, իսկ Հայաստանի գործող չեմպիոն Ավետիք Գրիգորյանը՝ երրորդ:

Առաջնությունը կավարտվի հունվարի 30-ին: Հունվարի 24-ին շախմատիստները հանգստանում են:

Հաղթողը կստանա 1 մլն 200 հազար դրամ և կընդգրկվի Հայաստանի հավաքականի կազմում: 2-րդ և 3-րդ տեղերի համար սահմանված է համապատասխանաբար 800 հազար և 500 հազար դրամ: 1-5-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը, իսկ 6-8-րդ տեղերը զբաղեցնողները՝ «Աէրոֆլոտ օփեն» մրցաշարին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---