Հայաստան-Հունաստան ֆուտզալի հանդպումն ոչ ոքի է ավարտվել

Հայաստան-Հունաստան ֆուտզալի հանդպումն ոչ ոքի է ավարտվել

PanARMENIAN.Net - Հունվարի 21-ին Հայաստանի ֆուտզալի հավաքականը Իսլանդիայում անց է կացրել Եվրո-2012-ի առաջնության սկզբնական փուլի առաջին խաղը: B խմբում Ռուբեն Նազարեթյանի սաների մրցակիցը Հունաստանի հավաքականն էր:

Չորս գոլ է արձանագրվել: Հայաստանի հավաքականի կազմում աչքի են ընկել Արմեն Դանիելյանն ու Խորեն Զարգարյանը: Խաղն ավարտվել է 2:2 հաշվով:

Հայաստանի հավաքականը խմբում զբաղեցնում է 3-րդ տեղը 1 միավորով: Խմբի առաջատար Լատվիայի հավաքականը վաստակել է 3 միավոր: Հունվարի 22-ին հայկական թիմը կհանդիպի խմբի աուտսայդեր՝ Իսլանդիայի հավաքականի հետ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---