Կիպրոսը սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին և հանդես է գալիս ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման օգտին![]() PanARMENIAN.Net - Կիպրոսի Հանրապետությունը կողմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը: Այդ մասին հայտարարել է Կիպրոսի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆանոս Ստեֆանուն: Ըստ նրա, Կիպրոսն ու Լեռնային Ղարաբաղը նման ճակատագրեր ունեն և այդ խնդիրների լուծումը պետք է բխի երկու երկրների ժողովրդների շահերից: Ստեֆանուն նաև ընդգծել է, որ Կիպրոսը սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին և հանդես է գալիս ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման օգտին՝ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա: Ըստ Gibragayer-ի գլխավոր խմբագիր Սիմոն Այնեջյանի, խոսելով տարածքային ամբողջականության մասին, Ստեֆանուն նկատի ուներ ոչ թե Ադրբեջանը, այլ բաժանված Կիպրոսը: Մինչդեռ, ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը Ստեֆանուին է վերագրել «Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին» բառերը, որոնք նա չի ասել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |