Հայաստանի հյուսիսում զբոսաշրջության զարգացման ծրագիրը մեկնարկում է 2011 թվականին![]() 22 հունվարի 2011 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նպատակ ունի իրականացնել (ՀԱՄՀ) «Հյուսիս-Հարավ» զբոսաշրջության ոլորտի զարգացման լայնածավալ ծրագիրը: Ինչպես ՀՀ կառավարության մամլո կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՄՀ գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը, 2010թ. հիմնադրամն իրականացրեց «Տաթևի վերածնունդ» նախագծի առաջին փուլը, որը նշանավորվեց աշխարհի ամենաերկար հետադարձ ճոպանուղու կառուցմամբ: Մեկնարկեց նաև վանական համալիրի վերակառուցումը, մասնավորապես, վերականգնվեց հնամենի ձիթարանը: Ըստ նրա, այդ ծրագրերը կշարունակվեն մի քանի ուղղություններով. ենթակառուցվածքների զարգացում, զբոսաշրջային ապրանքների ներկայացում և 6 մերձակա գյուղերի ընդհանուր բարեկարգում: Այդ առնչությամբ Բեկոր Փափազյանը հավելել է, որ միաժամանակ 2011-ին կմեկնարկի զբոսաշրջության զարգացման ծրագիրը երկրի հյուսիսում՝ «Հյուսիսային միջանցք», որը Լոռիից կձգվի մինչև Գորիս, այնուհետև՝ Տաթև: ՀԱՄՀ գործադիր տնօրենը հայտնել է, որ կկատարվեն անհրաժեշտ ներդրումների հաշվարկներ և համապատասխան աշխատանքները կմեկնարկեն: «Մասնագետները տեսնում են «Հյուսիս-Հարավ» նախագծի զարգացման մեծ ներուժ»,-հավելել է հիմնադրամի անդամ Արտաշես Ղազախեցյանը: Նա հայտնել է, որ 2011 թվականին «Տաթևի վերածնունդ» ծրագրի իրականացման շրջանակներում կավարտվի մերձակա տարածքների բարեկարգումը, կստեղծվեն հանգստի գոտիներ, կկառուցվի հյուրանոցային համալիր: Պետք է նշել, որ 2010 թվականի արդյունքներով ճոպանուղին տեղափոխել է մոտ 9 000 ուղևոր, որոնց 30 տոկոսը կազմում են տեղաբնակները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |