Հայաստանի Առաջադիմական կուսակցությունը միավորվել է «Բարգավաճ Հայաստանի» հետ![]() 22 հունվարի 2011 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Առաջադիմական կուսակցությունը միավորվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, որը մտնում է ՀՀ կոալիցիայի կազմի մեջ: Այդ մասին X արտահերթ համագումարում հայտնեց կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը: «Ողջ գործունեության ընթացքում մենք ձեռնպահ ենք մնացել ծայրահեղականությունից և պոպուլիզմից: 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո կուսակցության գործունեությունը պասիվացավ, և որպես առանձին քաղաքական ուժ մենք չենք կարող լուրջ արդյունքների հասնել: Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք միավորվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: «ԲՀԿ»-ն միակ կուսակցությունն է, որը կատարում է ստանձնած պարտավորությունները»,- ասել է Ուրիխանյանը: Համագումարին ներկա էին 947 պատվիրակներ, ինչպես նաև «ԲՀԿ» ներկայացուցիչներ` կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |