Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պաշտոնական Թբիլիսին պետք է իր համար նոր դեր հնարի![]() 22 հունվարի 2011 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի իշխանությունները փորձում են Արևմուտքի քաղաքական հանրությանը համոզել, որ իրենց երկիրը նախկինի պես կարևոր խաղացող է հարավկովկասյան տարածաշրջանում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռազմավարական մշակումների կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նա նշել է, որ 2008 թվականի օգոստոսի իրադարձությունները բացահայտեցին ինչպես արևմտյան, այնպես էլ վրացական տարածաշրջանային քաղաքականության ողջ վնասարարությունը: «Ռուս-վրացական պատերազմի արդյունքում Վրաստանն Արևմուտքի դաշնակցից վերածվեց գլխացավանքի, ինչը, իհարկե, նվազեցրեց նրա նշանակությունը տարածաշրջանում: Ստեղծված իրադրության մեջ բոլորովին բնական է, որ պաշտոնական Թբիլիսին պետք է իր համար նոր դեր հնարի: Եվ ահա այս տարվա հունվարի 17-ին, գտնվելով Ադրբեջանի մայրաքաղաքում, Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հայտարարեց, որ իր երկիրը պատրաստ է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում հանդես գալ որպես միջնորդ: Կարծում եմ` Սահակաշվիլիի ներկայիս այցը Հայաստան պետք է դիտարկել հենց տարածաշրջանում իրենց դերն ընդգծելու` Վրաստանի իշխանությունների ցանկության տեսակետից: Անցյալ շաբաթ ելույթ ունենալով «American Enterprise» ռազմավարական հետազոտությունների ամերիկյան ինստիտուտում` Սահակաշվիլին տեղի փորձագետներին համոզում էր, որ իր երկիրը կարևոր ազդեցություն է ձեռք բերել տարածաշրջանում: Այժմ եկել էպոպուլիստական հայտարարությունների միջոցով դա «ապացուցելու» հերթը »,- ընդգծել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |