Աբխազիայի նախագահը խոստացել է աջակցել հայ համայնքինPanARMENIAN.Net - Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը հանդիպել է Աբխազիայի հայ համայնքի ղեկավարության հետ: Հանդիպմանը մասնակցում էին նախագահի աշխատակազմի ղեկավար Գրիգորի Ենիքը, նրա առաջին տեղակալ Զուրաբ Կաջայան, խորհրդարանի փոխխոսնակ, հայկական համայնքի նախագահի տեղակալ Սերգեյ Մաթոսյանը: Սերգեյ Բաղապշը նշել է, որ Աբխազիան միշտ եղել և մնում է երկիր, որտեղ խաղաղ գոյակցել են տարբեր ազգությունների և կրոնների ներկայացուցիչներ: Երկրի ղեկավարի խոսքերով, Աբխազիայի հայերն արժանի կերպով իրենց ավանդն են ունենում պետության զարգացման մեջ: Նախագահը խոստացել է աջակցել համայնքին իր բոլոր նախաձեռնություններում, հաղորդում է apsnypress.info-ն:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |