Հայաստանում օրենսդրական հիմքեր են ստեղծվում կենսաթոշակային հիմնադրամների գործունեության համար

Հայաստանում օրենսդրական հիմքեր են ստեղծվում կենսաթոշակային հիմնադրամների գործունեության համար

PanARMENIAN.Net - Կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարությունը 2011թ. կառավարությանը կներկայացնի «Կամավոր կենսաթոշակային հիմնադրամների ակտիվներում ֆինանսական գործիքների ներդրման քանակային և արժութային սահմանափակումների հաստատման մասին» որոշման նախագիծը: Այդ մասին հունվարի 24-ին Երևանում հայտարարել է ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Նախարարը հիշեցրել է, որ 2011-12թթ. Հայաստանում կգործեն կամավոր կենսաթոշակային կուտակային հիմնադրամներ, իսկ 2014թ.՝ պարտադիր, իսկ այդ «ոլորտի կանոնակարգումը թույլ կտա ստեղծել ինստիտուցիոնալ հիմքեր ու տեղաբաշխել այդ միջոցները»:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---