Հայաստանում դեղագործության ոլորտի ներկայացուցիչների «առանց փողկապների» երկրորդ հանդիպումը տեղի կունենա հունվարի 29-3025 հունվարի 2011 - 09:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների Միությունը (ԴԱՆՄ)` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի աջակցությամբ, Աղվերանի «Արթուրս Ռիզորթ» հանգստյան տանը հունվարի 29-ից 30-ը կանցկացնի դեղագործության ոլորտի ներկայացուցիչների «առանց փողկապների» երկրորդ հանդիպումը: Ինչպես հաղորդում է ԴԱՆՄ մամլո ծառայությունը, երկօրյա միջոցառմանն ակնկալվում է նաև ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի, ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանի և հարկ վճարողների սպասարկման և հարման ընթացակարգերի վարչության պետ Կարեն Բեգլարյանի, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի, ՀՀ առողջապահության նախարարության Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանի մասնակցությունը: Բացի դրանից, հանդիպման ժամանակ կքննարկվեն ԴԱՆ Միության` Հայաստանի դեղագործության ոլորտի կազմակերպման և ընկերությունների շահերի պաշտպանության տեսլականը, դեղագործական միությունների դերը տարբեր երկրներում, Հայաստանի գործարար միությունների ռազմավարությունն ու հնարավորությունները, ԴԱՆ Միության Մարքեթինգային գործունեության կանոնագրքի նախագծի ներկայացումը, պետության կողմից դեղագործական ընկերությունների ներդրումային ծրագրերի աջակցության գործիքների կիրառման հնարավորությունները, բանկային հատվածի կողմից դեղագործական բիզնեսի ֆինանսավորման հնարավորությունները, GMP (պատշաճ արտադրական գործունեություն) նոր կանոնները Հայաստանում, GMP կանոնների ներդրման ժամանակացույցը և այլն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |