Աղբյուրն ուժային կառույցներում. «Դոմոդեդովո» օդանավակայանում 2 ահաբեկիչ է եղել![]() 25 հունվարի 2011 - 11:18 AMT PanARMENIAN.Net - «Դոմոդեդովո» օդանավակայանում, որտեղ հունվարի 24-ին պայթյուն է տեղի ունեցել, երկու ահաբեկիչ է եղել: Երկուսն էլ զոհվել են, հայտնել է աղբյուրը ուժային կառույցներում: «Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ ենթադրյալ ահաբեկիչ կինը բացել է պայուսակը: Նրան տղամարդ էր ուղեկցում, պայթյունի արդյունքում նա գլխատվել է»,-ճշտել է նա: Ուժային կառույցներում չեն բացառում, որ ահաբեկիչները մտադիր էին լքել «Դոմոդեդովոն», սակայն պայթյունն ինքնաբերաբար է ստացվել: «Կամ կատարվել է հեռակառավարման միջոցով, թեև դա ապացուցող տարրեր դեռևս չեն գտնվել»,-հավելել է աղբյուրը: Ուժայիններին հաջողվել է նաև պարզել, որ կայանատեղիներից մեկում նրանց սպասում էր ևս մեկ մասնակից: Այժմ ուսումնասիրվում են կայանման փաստաթղթերը, դիտարկման խցիկների տեսանյութերը: Աղբյուրն ընդգծել է, որ այդ ողջ տեղեկատվությունը ստուգվում է և ճշտվում, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով, «Դոմոդեդովո» օդանավակայանի ժամանման գոտում մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործարկել է հունվարի 24-ին` մոտ 16:30-ին: Նախնական տվյալներով, մահապարտն իրեն պայթեցրել է «Ասիա» սրճարանի հարևանությամբ, որտեղ սովորաբար հավաքվում են դիմավորողները: Զանազան աղբյուրների տվյալներով, պայթյունի հզորությունը տրոտիլի համարժեքով կազմել է 5-7 կիլոգրամ: Պայթուցիկ սարքը լցոնված է եղել մետաղական խոցող մասնիկներով: «Դոմոդեդովո» օդանավակայանում ահաբեկչությանը հանցակից լինելու կասկածով հետախուզման մեջ է գտնվում երեք տղամարդ: Պայթյունի փաստի հիման վրա քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով (ահաբեկչական ակտ): ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |