Ալեքսանդր Իսկանդարյան. Դավութօղլուի հայտարարության մեջ քաղաքական ճարտասանություն կա![]() 25 հունվարի 2011 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Այն, ինչ ասում է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, պարզապես քաղաքական ճարտասանություն է այն գծով, որին նա հավատարիմ է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա հիշեցրեց, որ իշխող «Արդարության և զարգացման» կուսակցությունից Դավութօղլուի քաղաքականությունը հիմնված է «զրո խնդիր հարևանների հետ» սկզբունքի վրա: «Իսկ այն, որ նա ասում է, թե Հայաստանն ու Թուրքիան ոչ թե թշնամիներ են, այլ պոտենցիալ բարեկամներ, պարզապես խոսքեր են, որոնք կոչված են մեծացնել Թուրքիայի ազդեցությունը սահմանակից երկրների վրա: Նման հռետորականությունը նրա շուրթերից հնչում է ոչ միայն Հայաստանի հասցեին»,- նկատեց Իսկանդարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |