Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգությունը բարձր մակարդակի վրա է և համապատասխանում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ՔԱՄԿ) նորմերին, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է օդանավակայանի մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը:
Նրա խոսքով` «Զվարթնոցը» զինված է ժամանակակից տեխնիկայով, սրահներում անվտանգությանը 120 տեսախցիկներ են հետևում: Ընդ որում` ուղևորները գրանցումից հետո ավիաանվտանգության ստուգում են անցնում, իսկ անվտանգությունն օդանավակայանի հասարակական գոտիներում իրականացնում են օդանավակայանի ոստիկանությունն ու անվտանգության ծառայությունը: