Հայաստանի բնակչության արդեն 95%-ը Orange-ի ծածկույթում է![]() 26 հունվարի 2011 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Orange-ը շարունակում է ընդլայնել ծածկույթը և ցանցի թողունակությունը` այսօր արդեն իր ձայնային և ինտերնետ ծառայությունները հասանելի դարձնելով Հայաստանի բնակչության 95%-ին, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ: Ցանցի ընդլայնման վերջին աշխատանքների շնորհիվ Orange-ի ծառայությունները` ներառյալ շարժական ինտերնետը, արդեն հասանելի են բազմաթիվ փոքր բնակավայրերում, հատկապես Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի մարզերում: Ցանցի ուժեղացման և ընդլայնման աշխատանքներ են կատարվել նաև Հայաստանի հյուսիսային և հարավային ավտոմայրուղիների վրա: «Ինչպես խոստացել էինք, մենք այսօր արդեն ապահովում ենք շարժական կապի ծառայություններ Հայաստանի բնակչության 95%-ին: Ծածկույթի ընդլայնումն ու բարելավումը մեր ամենակարևոր նպատակներից ու ձեռքբերումներից է, որի նպատակն է ինչպես առավելագույն հարմարավետություն ապահովել մեր ներկա բաժանորդների համար, այնպես էլ նոր ընտրություն առաջարկել նոր հաճախորդների», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |