Տիգրան Սարգսյան. 2011-ին գյուղատնտեսությունը Հայաստանի համար առաջնային ոլորտ է լինելու![]() 26 հունվարի 2011 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 26-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն ՀՀ գյուղատնտեսության ոլորտի արդյունավետության բարձրացման վերաբերյալ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես նշվում է ՀՀ կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, խորհրդակցությանը մասնակցում էին գյուղատնտեսության նախարարը, նախարարների տեղակալներ, գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, Հանրային խորհրդի անդամներ, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ: Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել աշնանացանի պակասը մեղմելու նպատակով 2011թ. գարնանացանի ծավալի ավելացման հնարավորություններին և առաջարկվող մեխանիզմներին: Ներկայացվել են կրծողների դեմ պայքարի և խորհրդատվական ծառայությունների ակտիվացման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները: Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը ներկայացրել է ՀՀ-ում գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգի նախագիծը` իր զեկույցում անդրադառնալով խոշորացման հիմնական ուղղություններին: Ամփոփելով քննարկման արդյունքները` կառավարության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին և ընդգծել գյուղատնտեսության նախարարության և մարզպետարանների միջև մշտական երկխոսության ապահովման կարևորությունը. «2011թ. համար գյուղատնտեսությունը գերակա ոլորտ է լինելու, և մենք պետք է լրջագույն ջանքեր ներդնենք, որպեսզի ապահովենք ընթացիկ աշխատանքները և աճ ունենանք»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |