ՄԱԳԱՏԷ-ն ու ԵՄ-ն աջակցում են ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացմանը![]() 26 հունվարի 2011 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Թուրքական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունն այն մասին, թե միջազգային կազմակերպությունները պահանջում են փակել ՀԱԷԿ-ը, չեն համապատասխանում իրականությանը; Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ատոմային կայանի գլխավոր ճարտարագետ Մովսես Վարդանյանը: Ըստ թուրք քաղաքագետ. Թուրքիայի Ռազմավարական հետազոտությունների TURKSAM կենտրոնի ղեկավար Սինան Օհանի հայտարարության, «Հայաստանում գործող Մեծամորի ատոմակայանը սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար, սակայն, առաջին հերթին, այն սպառնում է Թուրքիային»: «Դա թուրքերի հայտարարությունն է, իսկ ՄԱԳԱՏԷ-ն ու ԵՄ-ն աջակցում են ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացմանը»,-ասել է Մովսես Վարդանյանը: Գործող ՀԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976թ., այժմ գործում է միայն երկրդրո բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ: Ըստ մասնագետների գնահատականների ՀԱԷԿ-ը կարող է գործել մինչև 2016 թվականը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |