Դաշնամուրի Եվրոպական մրցույթին կմասնակցեն երկու դաշնակահարներ Հայաստանից![]() ![]() PanARMENIAN.Net - Դաշնամուրի Եվրոպական մրցույթին կկարողանան մասնակցել երկու դաշնակահարներ Հայաստանից: Եվրամիության Դաշնամուրի եվրոպական ծրագրի շրջանակներում մրցույթը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերի 15-30 Ֆրանսիայում: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից: Ֆրանսիացի դաշնակահար Ժյուլիեն Ֆորը, որը արդեն մասնակցել է «Եվրոպական երեքշաբթիներ» համերգներին Քիշինևում (Մոլդավիա), ս.թ. հունվարի 27-ին համերգով հանդես կգա Հայաստանում Ֆրանսիայի Դեսպանատանը, կատարելով Ֆերենց Լիստի, Ֆրեդերիկ Շոպենի և Մորիս Ռավելի ստեղծագործությունները: Համերգին կմասնակցեն նաև Երևանի Կոնսերվատորիայի երեք դաշնակահարներ` Իզաբելլա Մարությանը, Արտավազդ Համբարյանը և Աշխեն Գրիգորյանը: Դաշնամուրի Եվրոպական մրցույթի մշակութային փոխանակումների շրջանակներում նախօրեին Դաշնամուրի Եվրոպական Մրցույթի նախագահ և Եվրամիության Դաշնամուրի եվրոպական ծրագրի համակարգող Իվ Ռոբերի ղեկավարած պատվիրակությունը կայցելի Հայաստան` երկրի մշակութային և մասնավորապես դաշնամուրային հասարակայնության հետ սերտ կապեր հաստատելու նպատակով: Նախապատրաստական աշխատանքներ կձեռնարկվեն համերգներ, փոխանակումներ և մայիս ամսին վարպետության դասընթացներ կազմակերպելու ուղղությամբ, որը կվարի Դաշնամուրի Եվրոպական մրցույթի գեղարվեստական տնօրեն, ֆրանսիացի դաշնակահարուհի` Դանիել Լավալը: Այցը կտևի մինչև հունվարի 30-ը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |