Հայաստանի վարչապետը մասնակցել է Հնդկաստանի անկախության հռչակման 62-ամյակին նվիրված միջոցառմանը![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հնդկաստանի անկախության հռչակման 62-ամյակին նվիրված միջոցառմանը: «Անձամբ իմ և Հայաստանի կառավարության անունից Հնդկաստանի ժողովրդին մաղթում եմ բարեկեցություն, բարգավաճում և նոր ձեռքբերումներ բոլոր բնագավառներում»,- ասել է նա: ՀՀ վարչապետը նշել է, որ ժամանակակից Հնդկաստանը շարունակում է կարևոր ներդրում կատարել ողջ աշխարհի մշակութային զարգացման մեջ: Ընդ որում` նա ավելացրել է, որ երկու բարեկամական ժողովուրդների բարի ավանդույթների պահպանումն ու զարգացումը Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների պարտականությունն է: ՀՀ կառավարության ղեկավարը երախտագիտություն է հայտնել Հնդկաստանի կառավարությանը Հայաստանում իրականացվող ծրագրերի համար, մասնավորապես մշակույթի և կրթության ոլորտներում: «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջիկա այցը Դելի նոր խթան կդառնա երկկողմ հարաբերությունների խորացման համար»,- ավելացրել է նա: Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալխոտրան իր հերթին նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները 2000 տարվա պատմություն ունեն, ընդգծելով, որ երկու երկրների ղեկավարները մտադիր են ընդլայնել առևտրա-տնտեսական հարաբերությունները: Նա նշել է նաև, որ Հնդկաստանի տնտեսությունը ճկունություն ցուցաբերեց համաշխարհային ճգնաժամի ժամանակ և 9% աճ արձանագրեց: «Այսօր հնդկաստանը հանդես է գալիս որպես ժողովրդավարական երկիր, որը հոգ է տանում իր հասարակության հավասարաչափ զարգացման ու բարեկեցության մասին»,- ընդգծել է դեսպանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |