Ռոբերտ Հովհաննիսյանը շախմատի Հայաստանի առաջնության առաջատարն է

Ռոբերտ Հովհաննիսյանը շախմատի Հայաստանի առաջնության առաջատարն է

PanARMENIAN.Net - Շախմատի Հայաստանի առաջնությունում 8-րդ տուրից հետո առաջատար է Ռոբերտ Հովհաննիսյանը: Այդ տուրում նա վստահ հաղթանակ է տարել Աշոտ Անաստասյանի նկատմամբ և հավաքել 5.5 միավոր:

5-ական միավոր ունեն 4 շախմատիստներ` Ավետիք Գրիգորյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը և Սամվել Տեր-Սահակյանը:

Հունվարի 27-ին տեղի է ունենալու 9-րդ տուրը, առաջնության ավարտին մնացել է 3 տուր:

Հաղթողը ստանալու է 1 մլն 200 հազար դրամ և մտնելու է Հայաստանի հավաքականի կազմի մեջ, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցնողները` 800 հազար և 500 հազար դրամ: 1-5-րդ տեղերը զբաղեցնողները մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը, իսկ 6-8-րդ տեղերը` Աերոֆլոտ-օփեն մրցաշարին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---