ՀՀ նախագահ. Ադրբեջանն ԵԱՀԿ միակ երկիրն է, որը պարծենում է իր ռազմական ծախսերով![]() 27 հունվարի 2011 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության գծով բանակցությունները վարում է Հայաստանը: Ադրբեջանն ուղղակի չի ցանկանում բանակցել Լեռնային Ղարաբաղի հետ, սակայն, դա չի նշանակում, թե Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում բանակցային գործընթացին: Այդ մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Եթե հարցնենք ղարաբաղցիներին ու ընդհանրապես Հայաստանի բնակչությանը, ոչ ոք, անշուշտ, չի ցանկանա անգամ մեկ թիզ հող վերադարձնել: Սակայն, մյուս կողմից, մենք պետք է հասկանանք, որ ցանկացած լուծում պետք է երկարատև խաղաղություն բերի, ուստի այդ փոխզիջումներն անհրաժեշտ են: Իսկ ի՞նչ են ասում ադրբեջանցիները՝ թող Ղարաբաղն ամեն ինչ վերադարձնի, իսկ հետո կխոսենք Ղարաբաղի ճակատագրի մասին: Այդպես չի լինում»,-ասել է ՀՀ նախագահը: Սերժ Սարգսյանը կրկին ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի հակահայկական ճարտասանության վրա: Ըստ ՀՀ ղեկավարի, 1995 թ. շատ լավ հնարավարություն կար, որպեսզի ժողովրդները մոռանային վշտի մասին: «Ադրբեջանի ղեկավարությունն այլ ճանապարհ ընտրեց: Նրանք համարեցին, որ դա ուղղակի ժամանակ շահելու հնարավորություն է և սկսեցին զինվել, սկսեցին սպասել ավելի բարենպաստ ժամանակների, երբ շատ կլինեն նավթից ստացվող եկամուտները: Եվ այսօր, ըստ նրանց, հավանաբար, այդ ժամանակն եկել է, երբ Ադրբեջանը շատ միջոցներ ունի, կարող է շատ զենք գնել ու ռազմական ճանապարհով լուծել հարցը»,-ասել է նախագահը: Ըստ նրա, Ադրբեջանը միակ երկիրն է ԵԱՀԿ տարածքում, որը պարծենում է իր ռազմական ծախսերով: «Այս պարագայում ինձ համար անհասկանալի է ԵԱՀԿ անդամների, գերտերությունների դիրքորոշումը, որոնք անընդհատ ասում են, թե Ղարաբաղին խաղաղություն է պետք, որ հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: Մի կողմից, անշուշտ, ճիշտ խոսքեր են, սակայն դրանք զուտ խոսքերի են վերածվում, երբ դրան չի հետևում գործը: Չէ որ մենք ստորագրել ենք Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագիրը, որով քվոտաներ են սահմանված: Կամ մենք պետք է ասենք, որ պայմանագրում նման բան չկա, կամ պետք է կոչ անենք պայմանագրի գծով մեր գործընկերներին, այդ կազմակերպության անդամներին՝ կատարել ստանձնած պարտավորությունները»,-ասել է Սարգսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |