Հայաստանի նախագահ. Մենք դեմ ենք պատերազմին, սակայն չենք վախենում մարտնչելուց![]() 27 հունվարի 2011 - 12:13 AMT PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու ցանկությունը բավարար չէ: Եթե այլ ելք չլինի, մենք կհայտնվենք 1990-ականների իրավիճակում: Մենք պետք է բոլոր միջոցներով պաշտպանենք մեր բնակչությանը»,-ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում: Նախագահը հիշեցրել է, որ 1994թ. Ադրբեջանը ստիպված էր հրադադար խնդրել, և դա այն բանից հետո, երբ 1993թ. ՄԱԿ-ի ԱԽ-ն արդեն չորս բանաձև էր ընդունել ռազմական գործողությունները անհապաղ դադարեցնելու պահանջով: «Իսկ Ադրբեջանը դա չարեց: Իսկ այժմ փորձում է դա այնպես ներկայացնել աշխարհին, թե իբր այն ժամանակ ընդունվել են ՄԱԿ-ի բանաձևեր, որոնք Հայաստանը չի կատարել: Սակայն, այն ժամանակ ողջ աշխարհին էր հայտնի, կարծում եմ, մասնագետները, հիմա էլ դա գիտեն, որ դա մեզնից կախված չէր: Մենք պաշտպանվողի դիրքում էինք»,-ասել է ՀՀ նախագահը: ՀՀ նախագահը նշել է, որ այսօր ադրբեջանցիները գտնում են, որ իրենց բանակն այնքան մարտունակ է, որ իրենց կհաջողվի արագ բլիցկրիգ կազմակերպել և դրանով հարցը կփակվի: «Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման: Ես բազմիցս եմ ասել և այժմ էլ կրկնում եմ, որ մենք դեմ ենք պատերազմին: Սակայն, դա չի նշանակում թե, մենք վախենում ենք պատերազմել: Մենք պետք է պաշտպանվենք: Այլ ելք մենք ուղղակի չունենք: Որովհետև, եթե ինչ-որ հրաշքով Ղարաբաղը մեկ ժամ հայտնվի Ադրբեջանի կառավարման տակ, այնտեղ ոչ մի հայ չի մնա»,-ասել է Սերժ Սարգսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |