Դավիթ Ջամալյան. Արցախյան բանակի ուժը նրա հրամանատարների երիտասարդության և նախաձեռնողականության մեջ է![]() 27 հունվարի 2011 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Հայկական բանակն է այն երաշխիքը, որ Ադրբեջանը մինչև հիմա վստահ չէ, որ կարող է լուծել ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Նրա խոսքերով, երկրում բոլոր ձեռքբերումներն այսօր կատարվել են բանակի շնորհիվ: «Հայ զինվորն ի տարբերություն տարածաշրջանի այլ զինվորների, ոչ միայն տիրապետում է զենքին, այլ նաև իսկական հայրենասեր է»,- հայտարարել է Ալեքսանդր Մանասյանը: Իր հերթին, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը համաձայնվել է Մանասյանի հետ և նշել, որ եթե շատ երկրներին պատերազմում հաղթելու համար անհրաժեշտ են նախապատրաստվելու և զինվելու տարիներ, հայկական բանակին դա հաջողվել է առանց հատուկ նախապատրաստության: Ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը նշել է, որ պետք չէ հիշել բանակի մասին միայն հունվարի 28-ին: Միաժամանակ նա նշել է, որ հայկական բանակի գլխավոր առավելությունն այն է, որ զինծառայողները 24 ժամ կանգնում են պահակակետում, և դա բարձրացնում է պատասխանատվության զգացումը և ամրապնդում զինվորի զգոնությունը: Անդրադառնալով Արցախի բանակին` Ջամալյանն ասել է. «Արցախյան բանակի ուժը նրա հրամանատարների երիտասարդության և նախաձեռնողականության մեջ է»: Հունվարի 28-ին Հայկական բանակը դառնում է 19 տարեկան: 1991-ին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության պետական հանձնախումբ, իսկ դեկտեմբերի 5-ին ՀՀ նախագահի հրամանով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1992-ի հունվարի 28-ին ընդունվել է պատմական որոշում «ՀՀ պաշտպանության մասին», այսինքն Հայկական ազգային բանակի ստեղծման մասին:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |