ՀՀ կառավարությունը հաստատել է Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի շինարարության ծրագրի նախնական նախագիծը27 հունվարի 2011 - 13:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հաստատել է Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի ծրագրի նախնական նախագիծը: Վերջին 40 տարում առաջին անգամ Հայաստանում Վանաձոր-Ֆիոլետովո նոր երկաթգծի կառուցում կսկսվի, հունվարի 25-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Մանուկ Վարդանյանը: Տեխնիկատնտեսական ապահովման պատրաստման արդյունքները կամփոփվեն ապրիլ-մայիսին, իսկ շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել արդեն աշնանը: Ըստ նրա, նոր 31,2 կմ-անոց երկաթուղային հատվածի շինարարությունը նախարարության 2011թ. գերակայություններից է և գնահատվում է 100 մլն դոլար: Մանուկ Վարդանյանն ասել է, որ շուրջ 49 մլն կհատկացվի Հակաճգնաժամային հիմնադրամից, որոնք կփոխանցվեն «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ին, իսկ մնացած մասը կկազմեն ռուսական ներդրումները: Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից 2011 թվականի 1-ին եռամսյակում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել է 8 մլն դրամ Վանաձոր Դիլիջան ավտոճանապարհի 39-րդ կմ-ում սողանքային հատվածի հիմնանորոգման համար երկրաբանա-հետազոտական աշխատանքներ ձեռք բերելու նպատակով` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գեոդեզիական քարտեզագրական ծախսեր» հոդվածով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |