Թուրքիան չի կարող կարգադրություններ անել Հայաստանին![]() PanARMENIAN.Net - Զրոյական խնդիրների քաղաքականությունը, որ հռչակել է Անկարան, հանգում է միայն այնպիսի լուծումների որոնման, որոնք շահավետ Թուրքիայի համար: Այդ մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք ամեն ինչ հասկանում ենք: Հասկանում ենք, որ Թուրքիան մեծ պետություն է, որ թուրքական տնտեսությունը վերջին տարիներին մեծ աճ է գրանցել, որ Թուրքիան G 20-ի անդամ է: Սակայն, դա չի նշանակում, որ նրանք պետք է հանդես գան «քարոզիչների» դերում, նրանք չեն կարող մեզ կարգադրություններ անել»,-ասել է նախագահը: Ըստ նրա, եթե Թուրքիան ցանկանում է ազդել ատարածաշրջանային գործընթացների վրա, ապա նա պետք է առավել կառուցողական լինի: «Ի՞նչ է նշանակում նոր օսմանականություն: Այդ խոսակցությունները մենք ընկալում են ճիշտ այնպես, ինչպես համակենտրոնացման ճամբարներում ոչնչացված մարդկանց սերունդներն ընկալում են մաքուր արիական ռասայի մասին խոսակցությունները: Ի՞նչ է մեզ տվել Օսմանյան կայսրությունը, որ այժմ էլ խոսենք նոր օսմանականության մասին: Նրանք թող ասեն, ինչ ուզում են իրենց պետությանը, իրենց ժողովրդին: Սակայն այդպես խոսել և հավակնել առաջատարի դիրքերին՝ մեզ համար դա անընդունելի է»,-ասել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ տարածաշրջանային առաջնորդ կարող է լինել այն պետությունը, որը խնդիրներ չունի մյուսների հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |