«ՀայՌուսգազարդը» 2011 թվականը հայտարարել է «Շահագործման որակի բարձրացման տարի»27 հունվարի 2011 - 18:09 AMT PanARMENIAN.Net - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վարդան Հարությունյանի մոտ կայացած ընդլայնված խորհրդակցության ժամանակ գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի տնօրենների հետ քննարկվել են համակարգում գազաբաշխիչ ցանցի շահագործման և բնական գազի կորուստների սակագնային ցուցանիշները չգերազանցելու հարցերը, ինչպես նաև գազահաշվիչների պլանային ստուգաչափման, անվտանգության ազդանշանային սարքերի տեղադրման արդյունքները և այլն: Ինչպես նշվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, ուշադրություն է հրավիրվել բնական գազի և ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման դիմաց գումարների հավաքագրման արդյունքներին, որոնք ապահովել են գանձման բարձր ցուցանիշ: Մասնավորապես, 2010թ. ընթացքում իրացված բնական գազի դիմաց գումարների հավաքագրումը կատարվել է 100% բնակչության մասով և 103,3%՝ արդյունաբերության մասով: Գազասպառման ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման դիմաց 2010թ. ընթացքում գումարների գանձման առաջադրանքը կատարվել է շուրջ 100%-ով։ Վարդան Հարությունյանը 2011թ. հայտարարել է «Շահագործման որակի բարձրացման տարի» և հանձնարարեց ձեռնարկել համապատասխան միջոցառումներ համակարգում շահագործման առանձին բացթողումները վերացնելու նպատակով։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |