Բուլղարիայի դեսպանն ու Հայաստանի վարչապետը քննարկել են առևտրա-տնտեսական կապերի խորացման ներուժը![]() 27 հունվարի 2011 - 21:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոդոր Ստայկովին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, վարչապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դիվանագետին հայ-բուլղարական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ու հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում։ Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս Բուլղարիայի հետ հարաբերություններին և բարձր գնահատել պաշտոնավարման ընթացքում Հայաստանի ու Բուլղարիայի միջև համագործակցության զարգացման ուղղությամբ դեսպանի կողմից կատարված աշխատանքը: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև փոխգործակցության ընդլայնման հեռանկարները։ Այդ համատեքստում երկուստեք ընդգծվել է առևտրատնտեսական կապերի խորացման ուղղությամբ առկա ողջ ներուժի իրացման անհրաժեշտությունն ու կարևորվել Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |