Սերգեյ Միքայելյանը դահուկային սպորտի աշխարհի երիտասարդական առաջնությունում զբաղեցրել է 43-րդ տեղը![]() 28 հունվարի 2011 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 25-31-ն Էստոնիայում ընթանում է դահուկային սպորտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: 10 կմ վազքատարածությունում Հայաստանը ներկայացրել է 4 մարզիկ, ամենից հաջող հանդես է եկել 2011-ի նույն ոճում Հայաստանի չեմպիոն Սերգեյ Միքայելյանը, որը ցուցաբերել է 26:07.1 արդյունք և զբաղեցրել 43-րդ տեղը 103 մասնակիցների շարքում: Աշխարհի չեմպիոն է դարձել Սինդրե Սքարը (Նորվեգիա) 24:05.2 արդյունքով: Թադևոս Պողոսյանը զբաղեցրել է 85-րդ տեղը (27:42.4), Շավարշ Գասպարյանը` 90 ( 28:45.4), Մյասնիկ Ղարիբյանը` 92 (28:49.9): Կանանց շարքում 5 կմ վազքատարածությունում Լիլիթ Տոնոյանը զբաղեցրել է 83-րդ տեղը 19:28.8 արդյունքով, իսկ Կատյա Գալստյանը` 86-րդ տեղը (20:38.8): Ոսկե մեդալ է նվաճել Ռագնհիլդ Հագան (Նորվեգիա) 13:50.6 արդյունքով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |