ՀԱԿ. Սոցիալական խնդիրների լուծման համար արմատական բարեփոխումներ են անհրաժեշտ![]() 28 հունվարի 2011 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի սոցիալ-տնտեսական դրությունը բավական սրվել է, ինչն էլ առաջ է բերում քաղաքացիների բողոքը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով` Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական դրությունը նման է 1990-ական թվականների սկզբի իրադրությանը: Ինչպես նշել է Զուրաբյանը, երկրի իշխանությունները չեն կարողանում ապահովել անհրաժեշտ եկամուտը բյուջեի համար, և տվյալ իրավիճակում արմատական բարեփոխումներ են անհրաժեշտ: Խոսելով փողոցային շուկաները փակելու Երևանի քաղաքապետի որոշման մասին` Զուրաբյանն ասել է, որ այդ հարցում իշխանությունների գործողություններն անօրինական են: ՀԱԿ համակարգողը հաղորդել է նաև, որ Կոնգրեսում աշխատանքային խումբ է ստեղծվել, որը զբաղվելու է այդ խնդրով և համապատասխան լուծումներ կառաջարկի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |