CCAF. Թուրքիան ծաղրում է Ֆրանսիայի Հանրապետության օրենքները

CCAF. Թուրքիան ծաղրում է Ֆրանսիայի Հանրապետության օրենքները

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների ասոցացիան (CCAF) դատապարտում է 2010 թվականի հունվարի 25-ին Ստրասբուրգում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի ելույթը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում: Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ «ոչ մի ցեղասպանություն չի եղել»: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեց ֆրանսահայ լրագրող Ժան Էքյանը, CCAF-ը հանդես է եկել հայտարարությամբ:

«Թուրքիայի նախագահի նոր սադրիչ հայտարարությունը վերաբերում է Ֆրանսիային, որը 2001 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Թուրքիան ծաղրում է Ֆրանսիայի Հանրապետության օրենքները: Ֆրանսիայի հայ համայնքը սկսում է կորցնել իր համբերությունը և գտնում է, որ հայերը խտրականության են ենթարկվում այդ հարցում: Հունվարի 30-ին Փարիզում կկայանա «Ըմբռնումն ու պայքարը ժխտման դեմ» խորհրդաժողովը, որի աշխատանքին կմասնակցեն պատմաբաններ, գիտնականներ, իրավաբաններ և ֆրանսիացի լրագրողներ»,- ասվում է CCAF-ի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---