Էդուարդ Շարմազանով. Հայաստանի համագործակցությունը ԵԱՀԿ Ղարաբաղի գծով ենթահանձնաժողովի հետ արդյունավետ չի կարող լինել![]() 29 հունվարի 2011 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը եւ Մինսկի խմբի համանախագահները տարբեր առիթներով նշել են, որ նման հանձնաժողովը խանգարելու է բանակցային գործընթացին եւ այդ առումով չի կարող օգտակար լինել: Այդ մասին հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանաձնաժողովի նախագահի ընտրությունը: Պատասխանելով այդ կառույցի ստեղծման պարագայում, դրա հետ Հայաստանի հնարավոր համագործակցության մասին հարցին, պատգամավորն ասաց, որ այդ անօգուտ կառույցի հետ համագործակցությունը արդյունավետ չի կարող լինել: Եվրոպայի խորհրդի հունվարի 28-ի նիստում տեղի է ունեցել քվեարկություն ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանաձնաժողովի ստեղծման վերաբերյալ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը, քվեարկության արդյունքում որոշվել է վերսկսել ենթահանձնաժողովի աշխատանքը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |