Ասանժը համարում է, որ ոչ մի վատ բան չի արել՝ հրապարակելով ԱՄՆ Պետդեպարտամենտի փաստաթղթերը

Ասանժը համարում է, որ ոչ մի վատ բան չի արել՝ հրապարակելով ԱՄՆ Պետդեպարտամենտի փաստաթղթերը

PanARMENIAN.Net - WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը համարում է, որ ոչ մի վատ բան չի արեմ՝ հրապարակելով ԱՄՆ Պետդեպարտամենտի փաստաթղթերը: CBS հեռուստաալիքի թոք-շոույում, որը եթեր դուրս կգա հունվարի 30-ին, Ասանժը նշել է, որ «երբեք ոչ ոքի չի խնդրել ձեռք բերել և հրապարակել ամերիկյան գաղտնի փաստաթղթերը»: Վերջինը Ասանժն ասել է ի պատասխան իր դեմ հարուցված քրեական գործի, հաղորդում է MIGnews-ը:

WikiLeaks կայքը սկանդալային ճանաչում ստացավ՝ հրապարակելով ԱՄՆ իշխանությունների հարյուր հազարավոր գաղտնի փաստաթղթեր:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---