«Փյունիկը» ընկերական խաղում հաղթել է «Ժեմչուժինային»29 հունվարի 2011 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 29-ին Հայաստանի գավաթի գավաթակիր և Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» ընկերական խաղում հաղթել է «Ժեմչուժինա-Սոչի» թիմի փոխարինող կազմին: Խաղն անցել է «Յունոստ» մարզահամալիրում: Երևանյան ակումբը հաղթել է 1:0 հաշվով: Գոլը խփել է հարձակվող Գևորգ Ղազարյանը: Իր առաջին խաղն է «Փյունիկի» կազմում անցկացրել Արտակ Ալեքսանյանը: Առաջին ընկերական խաղում Վարդան Մինասյանի սաները 1:3 հաշվով զիջեցին Կուրսկի «Ավանգարդին»: «Փյունիկը» Հայաստան կվերադառնա հունվարի 30-ին, իսկ փետրվարի 3-ին հավաքի կմեկնի Կիպրոս: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |