Կալիֆոռնիայի Ասամբլեայի անդամներն առաջարկում են ապրիլի 24-ը հռչակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր![]() ![]() PanARMENIAN.Net - Կալիֆոռնիայի Ասամբլեայի անդամներ Էնտոնի Պորտանտինոն և Խաչո Աչաջյանը սենատոր Ջո Սիմիտյանի հետ միասին ներկայացրել են համատեղ բանաձև, որն առաջարկում է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակել նահանգում: Բանաձևը նաև ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին կոչ է անում 1915թ. դեպքերը պաշտոնապես ճանաչել որպես Հայոց ցեղասպանություն: Բացի դրանից Ասամբլեայի անդամները Թուրքիային կոչ են անում առերեսվել սեփական պատմությանը և ճանաչել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: «1915 թվականի հայերի կոտորածը մարդկության պատմության մեջ ամենամեծ հանցագործություններից մեկն է, և դրա վրա աչք փակելը նշանակում է հաշտվել դրա հետ»,- ասել է Պորտանտինոն` հույս հայտնելով, որ այդ ոճրագործությունը ճիշտ գնահատական կստանա, հաղորդում է Asbarez.com-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |