Էդուարդ Շարմազանով. Ղարաբաղյան հակամարտությանը միջամտելու Թուրքիայի բոլոր ջանքերը կձախողվեն![]() 31 հունվարի 2011 - 14:15 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուին հաջողվել է վերականգնել ղարաբաղյան հակամարտության ենթահանձնաժողովի գործունեությունը, սակայն այդ ենթահանձնաժողովը երբեք չի կարողանա ինչ-որ դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքերով, Հայաստանը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն արդեն բազմիցս հայտարարել են, որ հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և որ այլ ձևաչափերը կարող են վնասել կարգավորման գործընթացին: «Հայաստանի դիրքորոշումն այս հարցում պարզ է: Թուրքիան երբեք միջնորդ չի լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ, և այդ հարցին միջամտելու նրա բոլոր ջանքերը ձախողվելու են, քանի որ Հայաստանը և Արցախը դա երբեք թույլ չեն տա»,- ասել է նա: Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն արդեն բազմիցս հայտարարել է, որ հակամարտության լուծման միակ ճիշտ ուղին հանրաքվեի անցկացումն է: Շարմազանովն ասել է, որ հանրաքվե անցկացնելու դեպքում արդյունքները կանխատեսելի են լինելու: ՀՀԿ անդամը նաև կարևոր է համարել Հարավային Սուդանի հանրաքվեն, նշելով, որ դա կարող է լավ նախադեպ հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: «Հարավային Սուդանի հանրաքվեն ցույց տվեց, որ աշխարհում շարունակվում է ազգերի ինքնորոշման հաղթարշավը, և այդ գործընթացն արդեն կանգ չի առնի»,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |